«Պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Սյունիքի մարզային ծառայության աշխատակիցը հուշարձանների տարածք շրջայցի ժամանակ արձանագրել է, որ Գորիս համայքի Հարժիս գյուղի վարչական տարածքում 13-14- րդ դարերով թվագրվող «Ալան թագավորի» եկեղեցուց շուրջ 60 մետր հյուսիս, հողաշերտի խաթարում է տեղի ունեցել:
 Այն գտնվում է հուշարձանի պահպանական գոտու տարածքից  դուրս, հետեւաբար՝ հուշարձանի տարածքում հողաշերտի խաթարում չի եղել:
Այն գտնվում է հուշարձանի պահպանական գոտու տարածքից  դուրս, հետեւաբար՝ հուշարձանի տարածքում հողաշերտի խաթարում չի եղել:
Հուշարձանի պահապանը միաժամանակ փաստել է, որ անհայտ անձի կամ անձանց գործողության հետևանքով վնասվել է եկեղեցուց շուրջ 60 մետր հյուսիս գտնվող մշակութային շերտը և պատմական միջավայրը: Իսկ փոսից հանված հողային զանգվածի մեջ առկա են եղել ոսկորներ ու խեցեղենի մնացորդներ:
 
 
 
												
 
		 
		 
		 
		