ՄԿՐՏԱՐԱՆԻ ՁԵՎԱՓՈԽՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ ԵՆ

ՄԿՐՏԱՐԱՆԻ ՁԵՎԱՓՈԽՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ ԵՆ

2018-03-29T15:57:44+00:00 21/01/2013|Կոտայք, Լրահոս|

Կոտայքի մարզի Ջրառատ համայնքում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող Սուրբ Կարապետ / պետ. ցուցիչ 6.56.10, կառուցվել է 1831թ., հանրապետական նշանակության/ եկեղեցում ԱՄՆ երկու բարերարի ֆինանսական աջակցությամբ եւ, առանց լիազոր մարմնի թույլտվության մկրտարանի ձեւափոխման նախնական աշխատանքներ են սկսել իրականացնել։

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Կոտայքի ՊՄՊ աշխատակիցների պահանջով օրերս այդ աշխատանքները դադարեցվել են։ Կատարվածի առիթով ՊՄՊ ծառայությունը զեկուցագիր է ներկայացրել ՊՈԱԿ, դիմել նաեւ համայնքի ղեկավար Ս.Փիլիպոսյանին, Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել եպիսկոպոս Քարամյանին։

ՊՄՊ ծառայության պետ Կ. Հակոբյանը հորդորել է նախնական տեսքի բերել մկրտարանի ծեփապատված հատվածները՝ միաժամանակ տեղյակ պահելով, որ հետամուտ է կլինի խնդրի օրինական լուծմանը, հարկ եղած դեպքում կդիմի նաեւ իրավապահներին։