Աշխատանքային տարին ամփոփելուց առաջ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում ամփոփել են ամենօրյա աշխատանքի ընթացքում ծագած խնդիրները, խոսել՝ դրանց լուծման արդյունավետ ուղղությունների մասին։
Կազմակերպության ղեկավար Արա Թարվերդյանի հրավիրած խորհրդակցությանը մասնակցել են մարզային ծառայությունների, արգելոցների ու արգելոց-թանգարանների պատասխանատուները։ Ընթացիկ հարցերի թվում անդրադարձ է եղել նաև ՊՈԱԿ-ի ստորաբաժանումների տնտեսությունների ճիշտ կառավարմանը։ Մարզային ծառայությունների ու արգելոց-թանգարանների պատասխանատուները տնօրինությանը ներկայացրել են իրենց հուզող հարցերն ու սպառիչ պատասխաններ ստացել։
ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը նշել է, որ խորհրդակցությունը միտված է գալիք տարվա աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը։ Անդրադառնալով տեխնիկական վերազինմանը նա ասել է, որ 2020 թ․-ին նախանշված է ձեռք բերել նոր համակարգիչներ ու ևս մի քանի անօդաչու սարք։
Տարվերջյան հաշվետվությանն արդեն ՊՈԱԿ-ի ստորաբաժանումները կներկայացնեն կատարած աշխատանքները, 2020 թ․ աշխատանքային պլանը, առաջարկությունները։