Այսօր՝ Հունիսի 3-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի կենտրոնում տեղի ունեցավ ասուլիս՝ «Հուշարձանների պատմամշակութային միջավայրի պահպանություն և արձանագրվող խախտումներ» թեմայով: Ասուլիսի բանախոսներն էին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը:
Ասուլիսի ընթացքում խոսեցին՝ հուշարձանների և դրանց տարածքում արձանագրված խախտումների, վանդալիզմի, գանձագողության դեպքերի և դրանց կանխարգելման նպատակով իրականացվող միջոցառումների մասին, ներկայացրին նախարարության և «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող աշխատանքները, խոսեցին նաև 2022թ. պետական բյուջեով նախատեսվող ծրագրերի մասին:
Հ.Գ. նկարները «Արմենպրես» լրատվականի պաշտոնական էջից: