2022 թվականի պեղաշրջանի ընթացքում բացի բուն միջնաբերդի տարածքում կատարվող պեղումներից, հնագետները աշխատել են նաև դեպի միջնաբերդ բարձրացող արահետի տարբեր մասերում՝ բացահայտելու ամրոց տանող հին ճանապարհը ։
Տիգրան Ալեքսանյան Արշավախմբի ղեկավար–Պեղումների, մաքրման աշխատանքների արդյունքում հայտնի դարձավ, որ միջնաբերդ բարձրացող հին ճանապարհը եղել է ներկայիս կածանի տեղում, որի տարբեր մասերում կառուցվել են հենապատեր: Դրանից վերև՝ աջ և ձախ կողմերում, հայտնաբերվել են հատվածական պահպանված պատերի մնացորդներ:
Պեղումները բացահայտում են Միջնադարյան Հայաստանի ամրոցաշինության մեջ կառուցապատման սկզբունքները, որոնք պաշտպանել են միջնաբերդը հարձակումներից, թշնամին անմիջապես չի մտել միջնաբերդ, այլ հայտնվել է պարիսպներով շրջափակված մի տարածքում, որտեղ բոլոր կողմերից ընկել է ամրոցի պաշտպանների հարվածի տակ։
Տավուշ ամրոցի պեղումներից հայտնաբերվել են՝ քարե գործիքներ, սպիտակ խաչքար, թոնիր, հացահատիկը մանրացնելու հարթակ, իրեր, որոնք պատկերացում են տալիս և հիմնավորում են գրավոր փաստերը միջնադարյան Տավուշի կյանքի ու կենցաղի մասին։
Տավուշ ամրոցում երրորդ տարին է ընթանում են հնագիտական պեղումներ՝ ի հայտ բերելով միջնադարյան կառույցի ճարտարապետական մանրամասները: Բերդի հիմնադրման ստույգ թիվը հայտնի չէ, առաջին հիշատակումը ուղիղ 1100 տարի առաջ է 921թ․, որը հայտնի է դառնում Հովհաննես Դրասխանակերտցու «Հայոց պատմությունից»։