«Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանում եւս մայիսի 18-ին Վերնաշենի դպրոցի աշակերտների և Գետափի մշակույթի տան պարային համույթի մասնակցությամբ անցկացվել է «Թանգարանը որպես ոչ ֆորմալ կրթության միջավայր» խորագիրը կրող ծրագիր: Միջոցառման ընթացքում թանգարանի վարիչ Բարիս Քոչարյանը` «Թանգարանը որպես ոչ ֆորմալ կրթական կառույց» թեմայով և Եղեգնաձորի Սբ. Սարգիս եկեղեցու հոգևոր սպասավոր տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը` «Եկեղեցին և Գլաձորի համալսարանը» թեմայով, զեկուցումներով են հանդես եկել: Հանդիսությունը եզրափակվել է գրական երաժշտական ծրագրով:
«ԳԼԱՁՈՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ» ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ՎԵՐՆԱՇԵՆԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻՆ
hushardzantest
2017-10-31T14:59:45+00:00
20/05/2013|«Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարան, Լրահոս|