Սարուխանի «Պալի տակ» դամբարաբադաշտի հնագիտական հավաքածուից է՝ բրոնզեդարյան, մ․թ․ա․ ․ XIII-XII դդ․ ժամանակաշրջանին պատկանող այս ուլունքաշարը:
Յուրօրինակ գունային համադրություններով գտածոն կազմված է գնդաձև, գլանաձև, սկավառակաձև, տակառաձև ուլունքահատիկներից։ Շարի մեջ հավասար հեռավորությունների վրա հագցված են պարսիցծոցյան cyprea moneda (կաուրի) տեսակի ծովախեցիներ։
Ուլունքահատիկներից մեկը, որ երկարավուն տեսք ունի պատրաստված է վանակատից (օբսիդիանից)։
Գեղարքունիքի մարզի Սարուխան և Կարմիրգյուղ բնակավայրերի միջնամասում գտնվող «Պալի տակ» և «Կողի տակ» հնավայրերից հայտնաբերված ուշբրոնզեդարյան գտածոները վկայում են Սարուխանի հնագույն տեղաբնիկների և միջերկրածովյան ու պարսիցծոցյան տարածաշրջանների ցեղախմբերի ու վաղ պետական կազմավորումների մշակութային կապերի մասին։