«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը շարունակում է դպրոցներում մասնագիտական կողմնորոշման դասընթացները։ Նախաձեռնության շրջանակում ՊՈԱԿ- ի աշխատակիցները Վանաձորում էին։
Րաֆֆու անվան թիվ 19 դպրոցի աշակերտները հետաքրքրությամբ լսեցին հնագիտական իրերի վերականգնող Տիգրան Զաքյանին, որը «Հնավայրից թանգարան» խորագրով դասախոսության շրջանակում ներկայացրեց գտածոների վերականգնման, մաքրման և ամրակայման աշխատանքները։
Հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանը, խոսելով հնամարդաբանի մասնագիտության կարևորության մասին, աշակերտների հետ անցկացրեց նաև տեսական դասընթաց։
Մարկետինգի և զարգացման ծրագրերի մասնագետ Ժենյա Օհանյանը ներկայացրեց «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանը, դրա հարուստ ցուցանմուշները։
Աշակերտներն ու ուսուցիչները սիրով ընդունեցին թանգարան այցելելու հրավերը։