Մեծամորյան գտածոների շարքում աչքի են ընկնում նաև կնիքները:
Դրանք վկայում են Մեծամորի` հին աշխարհի քաղաքակրթական և առևտրային խաչմերուկում գտնվելու մասին: Այդպիսին են եգիպտական «կոյաբզեզ» կոչվող կնիքները, որոնք թվագրվում են XV-XIV դդ.: Թիվ 17 դամբարանից հայտնաբերվել է այդպիսի երկու դրոշմ-կնիք: Պատրաստված են բարձրորակ կավի շաղախից և պատված են եղել կապտափիրուզագույն ջնարակով: