«Արմավիր» ամրոց (Ք․ա․ VIII դ․)

«Արմավիր» ամրոց (Ք․ա․ VIII դ․)

 «Արմավիր» ամրոցը կառուցել է Վանի թագավոր Արգիշտի I-ը՝ Ք.ա. 776 թ.։ Ք․ա․ VI դ․ սկզբին Ուրարտուի կործանումից հետո ամրոցը շարունակել է մնալ որպես պաշտապունքային կենտրոն և անառիկ հենակետ։

 

 

Օդալուսանկարը՝ Լ. Մկրտչյանի

Ք.ա. 331 թ․ աշնանը Գավգամելայի ճակատամարտում Ալեքսանդր Մակեդոնացու բանակից պարտություն կրելուց հետո կործանվում է Աքեմենյանների կայսրությունը, Հայաստանը վերականգնում է իր անկախությունը և Երվանդ Գ Երվանդունին դառնում է Հայոց թագավոր, իսկ Արմավիրը՝ Հայկական թագավորության մայրաքաղաքը: Ուրարտական թագավորու-թյան շրջանում կառուցված «Արմավիր» ամրոցն իր պաշտպանական հզոր կառույց-ներով, պալատական, տաճարային և աշխարհիկ շենքերով վերակառուցվում, ավելի ամրանում և դառնում Հայոց թագավորի նստավայրը:

Պատմահայր Մովսես Խորենացին  հաղորդում է, որ Հայկ Նահապետի  թոռ  Արամայիսն է կառուցել Արմավիր քաղաքն ու ամրոցը և կոչել  իր անունով։

Գրականություն

  1. Ավետիսյան Հ․, Բոբոխյան Ա․2010, Ուրարտուի հնագիտություն (ամրոց-բնակավայրեր և դամբարանային համալիրներ), Երևան, Բավիղ հրատ․, էջ 85-95։
  2. Կարապետյան Ի․2003, Հայաստանի նյութական մշակույթը մ.թ.ա. VI-IV դդ. (ըստ Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված հնագիտական պեղումների), Հայաստանի հնագիտական հուշարձանները 19, Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ․, էջ 11։
  3. Տիրացյան Գ․1980, Արմավիրի պեղումները (Առաջին պեղումների 100-ամյակի առթիվ), Պատմաբանասիրական հանդես, № 2, էջ 23-38։
  4. Տիրացյան Գ․(պատմ․ խմբ․) 1996, Հայկական ճարտարապետության պատմություն, հտ. առաջին, Երևան, ՀՀ ԳԱԱ հրատ․, էջ 211-215: