«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում առանձնահատւկ խնամքի կարիք ունեցող երեխաներն են։ Թանգարանի աշխատակիցները, այս այցին երկար էին սպասել, հատուկ պատրաստվել։
Դիանա Սարգսյան Ցուցադրությունների և միջոցառումների կազմակերպման բաժնի մասնագետ
Սա ոչ սովորական այց է մեզ համար, միաժամանակ նաև պարտավորեցնող, ուստի ամեն ինչ պետք է անենք, որ հավասար հնարավորություններ ու պայմաններ ստեղծենք բոլոր երեխաների համար, որպեսզի թանգարանը բաց և հասանելի լինի բոլորին։
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Ցուցադրությունների և միջոցառումների կազմակերպման բաժնի և «Հույսի Մեծամոր» հասարակական կազմակերպության գործակցության արդյունքում երեխաները ոչ ֆորմալ կրթական ծրագրի միջոցով հաղորդակից են դարձել անցյալի պատմությանն ու մշակույթին։
Մարջանիկ Գրիգորյան «Հույսի Մեծամոր» հասարակական կազմակերպության արտթերապիստ
Հրաշալի նախաձեռնություն է, այս տեսակ միջոցառումները թանգարանը հասանելի են դարձնում հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների համար, խթանում են երևակայությունը, նպաստում մտավոր և ֆիզիկական ունակությունների զարգացմանը։
Կրթական ծրագրի շրջանակում կազմակերպության սաները ծանոթացել են «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի պատմությանը, ցուցադրությանը։
Տեսական մասի ավարտից հետո, գործնական աշխատանքն էր։ Մասնակիցները սեփական ձեռքերով ավազով լի «Կախարդական արկղ»-ից պեղել են թանգարանում ցուցադրված հնագիտական կավանոթների կրկնօրինակները, ներկել՝ ստանալով հազարամյակներ առաջ օգտագործված առարկայի իրենց օրինակը։
Կենտրոնի սաների համար բացահայտում էր, թե ինչպես են մեր նախնիները հազարամյակներ առաջ ցորենից ալյուր ստացել, սեփական փորձով համոզվել՝ հաց թխելը հեշտ գործ չի եղել։
«Մարջանիկ Գրիգորյան «Հույսի Մեծամոր» հասարակական կազմակերպության արտթերապիստ
Մեծամորի թանգարանից հեռանում ենք վառ տպավորություններով, մեծ ոգևորությամբ, ալյուրից հաց ստանալուց, թանգարանային առարականերից տպավորված են երեխաները, իսկ Անդրեասին շատ է տպավորել կմախքը։
Անդրեասն ու նրա ընկերները Մեծամորից գնում են՝ նորից գալու ակնկալիքով՝ արդեն նոր ընկերների հետ։ Մեծամորում տեսածն ու լսածը կփոխանցեն նաև ընտանիքի անդամներին։