«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Հնագիտության ֆոնդում է պահվում 1985 թ., Եղեգնաձորի Ջոջ-դար հնավավայրի № 30 դամբարանի պեղումների ժամանակ (պեղ. ղեկավար Վ. Հովհաննիսյան) հայտնաբերված արծաթյա մատանին։
Իրար վրա եկող ծայրերն ավարտվում են օձերի գլուխներով:
Տրամագիծը՝ 2,4 սմ
ԹՄ հարգը՝ 958, քաշը` 4,2 գր։
Ստեղծման ժամանակը` մ.թ. II-III դդ.։
Վերջին անգամ ցուցադրվել է 2022 թ. Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում կազմակերպված «Ժամանակին ընդառաջ. Վերականգնումը Հայաստանում» խորագրով ցուցահանդեսին: