ՕՇԱԿԱՆԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԻ ՀՈՒՇԱԿՈԹՈՂ

ՕՇԱԿԱՆԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԻ ՀՈՒՇԱԿՈԹՈՂ

2013-08-26T17:43:06+00:00 25/07/2013|Արմավիրի Հուշարձաններ|

ՕՇԱԿԱՆԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԻ ՀՈՒՇԱԿՈԹՈՂ

Արագածոտնի մարզ
գ. Օշական
պետ. ցուցիչ` 3.2.27

Վաղարշապատ – Արմավիր ճանապարհի արևմտյան կյողմում, Օշական գյուղից 2 կմ հեռավորության վրա կանգուն է XIX դ. հայկական կոթողային արվեստի հազվագյուտ հուշարձաններից մեկը` նվիրված 1827 թ. ռուս-պարսկական պատերազմում զոհված ռուսական բանակի զինվորների հիշատակին:

Այն կառուցվել է 1833-34 թթ. ճարտարագետ – սպա Կոմպանեյսկու նախագծով և կանգնեցվել է ճակատամարտի վայրում:

Հուշակոթողը հավերժացնում է Օշականի ճակատամարտում գեներալ-լեյտենանտ Ա. Կրասովսկու զորամասի 1150 հայ, ռուս և վրացի զոհված զինվորների ու կամավորականների հիշատակը, ովքեր ազատագրեցին Էջմիածինը պաշարումից և ձախողեցին Թիֆլիսի վրա Աբբաս Միրզայի հարձակման պլանները:

Հիմնական գրականության

Հայ ժողովրդի պատմություն, հ. 5, Երևան 1974:

Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 12, Երևան 1986: