«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Կոտայքի  մարզային ծառայության գիտաշխատող Արամայիս Սեդրակյանը պարգևատրվել է ՀՀ ժուռնալիստների միության  «Հավատարիմ  մասնագիտությանը»  ոսկե մեդալով: ՊՄՊ մարզային ծառայության գիտաշխատողը  սերտ կապված է նաև լրագրության աշխարհի հետ` նիվիրումով աշխատելով    հուշարձանների պահպանության ու հանրահռչակման ոլորտում,  Ա. Սեդրակյանը  նաև  հոդվածներ է  գրում մշակութային ժառանգության  մասին: Մարզային «Կոտայք» թերթում աշխատելու  տարիներին  նա մշտապես  ընթերցողներին է ներկայացել  ոլորտին առնչվող հոդվածներով գործածելով նաև  Արամյան  կեղծանունը:  Ոչ  միայն լրագրող, հուշարձանապահպան,  այլ նաև` լեռնագնաց: Բազմակողմանի զարգացած մեր գործընկերը  երեք անգամ բարձրացել է  Մասիսի գագաթը: Նրա կողմից ձևավորված լեռնագնացների խումբը  օգոստոսին  արդեն չորրորդ անգամ Մասիսի գագաթին  կծածանի Հայոց  եռագույնը:
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրինությունը շնորհավորում է Ա. Սեդրակյանին`  մաղթելով նորանոր բարձունքների  հաղթահարում:
 
 
 
 
												 
		 
		 
		 
		