Արագածոտնի ՊՄՊ մարզային ծառայությունը անկախության տոնը նշում է հուշարձանների տարածքների սանիտարական մաքրությամբ ու պատմամշակութային ժառանգությանը նվիրված ճանաչողական ցուցադրությամբ:
Բանակ-մշակույթ համագործակցության շրջանակում, Արագածոտնի մարզի N զորամասի ավելի քան 20 զինծառայողների մասնակցությամբ, սանիտարական մաքրման աշխատանքներ են իրականացվել Աշտարակ քաղաքի Արցախյան ազատամարտում զոհվածների պանթեոնում, Կարմրավոր և Ս. Մարինե եկեղեցիների, «Վանի 1915 թ. հերոսամարտի» հուշարձանների տարածքներում:
Միջոցառումն ուղեկցվել է «Արագածոտնի ամրաշեները» թեմայով պատմաճանաչողական զրույցներով:
Աշտարակ քաղաքի մշակույթի պալատում էլ բացվել է պատանի գեղանկարիչների աշխատանքների ցուցահանդես: Վառ գույներով ներկված ցուցահանդեսն ուղեկցվել է տոնական համերգով: Ցուցադրությանը զուգահեռ ելույթ են ունեցել մշակույթի պալատի սաները: