ԷՔՍԿՈՒՐՍԻԱ ՀԱՂԱՐԾԻՆԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ

ԷՔՍԿՈՒՐՍԻԱ ՀԱՂԱՐԾԻՆԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ

2021-11-17T14:14:32+00:00 14/09/2016|Լրահոս|

ՊՄՊ Տավուշի մարզային ծառայության պետի տեղակալ Լ.Սահակյանն այսօր հայ և օտարերկրյա զբոսաշրջիկների համար ծավալուն էքսկուրսիա է անցկացրել Հաղարծինի վանական համալիրում (պետ․ ցուցիչ՝ 10.42.38)։

Վանական համալիրի կառուցմանն ու ճարտարապետական նշանակությանը վերաբերող ակնարկի ընթացքում Լ.Սահակյանը նշել է, որ Հաղարծինի ուսումնակրթական կենտրոնը մատենագրության մեջ հիշատակվում է XIII դարից և կարճ ժամանակահատվածում վերածվում մշակութային հայտնի օջախի։ Վանական համալիրի ինքնատիպությունն ապահովում են պատմական տարբեր ժամանակաշրջաններում կառուցված երեք եկեղեցիները, երկու գավիթը և սեղանատունը: Լ.Սահակյանն անդրադարձել է նաև Հաղարծինի վերջին տարիների նորոգմանը։

Պատմական ակնարկին հաջորդել են զբոսաշրջիկների հարցերը, նրանք հետաքրքրվել են հատկապես Հաղարծին իրականացվող արշավներով։

Նմանատիպ էքսկուրսիաները և արշավները հրաշալի հնարավորություն են տարածաշրջանի պատմական անցուդարձերին ծանոթանալու, Հաղարծինի վանական համալիրի նման շքեղ հուշարձանը տեսնելու և հանրահռչակելու համար։