Բ Ա Ն Ա Ձ Եւ

Բ Ա Ն Ա Ձ Եւ

2012-07-10T14:07:52+00:00 10/07/2012|Լրահոս|

2012 թ. հունիսի 25-ից 29-ը Երևանում և Ստեփանակերտում ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, Երևանի պետական համալսարանի, ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» և Արցախի պետական համալսարանի կողմից` «Հայկական լեռնաշխարհի պատմամշակութային ժառանգությունը» խորագրով կազմակերպված միջազգային գիտաժողովի

Բ Ա Ն Ա Ձ Եւ

2012 թ. հունիսի 25-ից 29-ը Երևանում և Ստեփանակերտում տեղի ունեցավ միջազգային գիտաժողով`«Հայկական լեռնաշխարհի պատմամշակութային ժառանգությունը» խորագրով`ՀՀ, ԼՂՀ և արտերկրի շուրջ 100 գիտնականների մասնակցությամբ:

Գիտաժողովը, ելնելով ներկայացված զեկուցումներում առաջադրված հարցադրումներից, որոշեց.

ա. Ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ իր բնիկ հայրենիքում` Հայկական լեռնաշխարհում, հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգության պահպանման արդի հիմնախնդիրների գիտական քննարկումների միասնական միջավայր ձևավորելու և զարգացման գերակայությունների ապահովման ուղղությամբ:

բ. Հայագիտության կարևոր խնդիրը համարել համաշխարհային քաղաքակրթության զարգացման ասպարեզում և հայոց պատմամշակութային ժառանգության տեղի ու դերի արժևորումը, ինչպես նաև տարածաշրջանի պատմական գործընթացների համակարգում ըստ ամենայնի ներկայացումն ու կարևորումը:

գ. Նպաստել հայ պատմագիտության, հնագիտության, բանասիրության, մշակութաբանության, արվեստի, ճարտարապետության և հայագիտության այլ ոլորտների մասնագետների գիտական և գործնական կապերի հետագա ընդլայնմանն ու խորացմանը, քաղաքական ու կիրառական հայագիտության զարգացմանը:

դ. Ելնելով արդի մարտահրավերներին դիմակայելու, մասնավորապես թուրքական և ադրբեջանական պատմագրության և քաղաքական շրջանակների կողմից իրականացվող կեղծարարությանը հակահարված տալու անհրաժեշտությունից` մշակել մոտեցումներ` հետագա գործողությունների միասնական ռազմավարական ծրագրերի նախապատրաստման և իրականացման համար:

ե. Պարբերաբար հրավիրել միջազգային գիտաժողովներ, հրատարակել Հայկական լեռնաշխարհի հայոց պատմամշակութային ժառանգությունը լուսաբանող աշխատություններ, իրականացնել հայագիտության համակողմանի զարգացումն ապահովող այլ միջոցառումներ:

«Հայկական լեռնաշխարհի պատմամշակութային ժառանգությունը» խորագրով միջազգային գիտաժողովի մասնակիցներ
Երեվան-Ստեփանակերտ