1980-ականներին Միացյալ Նահանգներում նկարահանված «Աստվածները երևի խենթացել են» ֆիլմն այսօր էլ չի կորցրել իր արդիականությունը: Սուր ու գեղեցիկ հումոր, ռեժիսորական շքեղ մատուցմամբ ներկայացված սյուժե, որի հիմքում մարդկային հարաբերություններն են, սկզբունքները, համոզմունքը, հավատը առ Աստված:
ՊՈԱԿ-ի տնօրենության նախաձեռնության նպատակը երիտասարդ սերնդին հաղորդակից դարձնելն է արտասահմանյան ֆիլմարտադրության շարքում ռետրո ժանրի այս գեղեցիկ ու գրագետ ֆիլմին, որը ցավոք համացանցի ներկա հնարավորության ֆոնին մոռացության է մատնվել:
«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում ցուցադրված կատակերգությունը մեծ ոգևորությամբ են դիտել նաև «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի այցելուները: