ՄՐՑՈՒՅԹ-ՎԻԿՏՈՐԻՆԱ ՆՎԻՐԱԾ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻՆ

ՄՐՑՈՒՅԹ-ՎԻԿՏՈՐԻՆԱ ՆՎԻՐԱԾ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻՆ

2018-03-29T15:53:11+00:00 02/10/2017|Արագածոտն, Լրահոս|

ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայությունը միացել է  մարզպետարանի նախաձեռնությամբ  «Եվրոպական ժառանգության օրեր»-ի շրջանակում անցկացված միջոցառմանը։  Աշնակի միջնակարգ դպրոցում կազմակերպված «Արագածոտնի մարզի պատմամշակութային ժառանգության գիտակները»  մրցույթ–վիկտորինային մասնակցել են Թալինի տարածաշրջանի չորս դպրոցներ` Աշնակի, Կաթնաղբյուրի միջնակարգ դպրոցները և Թալին քաղաքի 1-ին և 2-րդ  հիմնական դպրոցների աշակերտները։  Արագածոտնի մարզում առաջին անգամը չէ, որ հուշարձաններին վերաբերող մրցույթ-վիկտորինա է կազմակերպվում, սակայն սա  աննախադեպ է եղել մասնակից  դպրոցների քանակով։

Հինգ փուլով անցկացված մրցույթ-վիկտորինայի հարցերը վերաբերել են Արագածոտնի մշակութային ժառանգությանը, պատմությանը և շրջակա միջավայրին ։ Կազմակերպիչներին հիացրել է մասնակիցների պատրաստվածությունը, հատկապես  հուշարձաններին վերաբերող խաչբառի լուծման և լուսապատկերային ցուցադրության միջոցով հուշարձանները թվարկելու փուլերում։ Թեժ պայքարում հաղթող է ճանաչվել Աշնակի միջնակարգ դպրոցի թիմը։

Մրցույթ-վիկտորինային երկա են եղել Արագածոտնի փոխմարզպետը, ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայության պետը, Աշնակի համայնքապետը, դպրոցների տնօրեններ և ծնողներ։ Մանկավարժները փաստել են, որ նմանօրինակ միջոցառումները նպաստում են պատմամշակութային ժառանգության վերաբերյալ պատանիների գիտելիքների հարստացմանը։