Հայաստանում և Արցախում մենկարկած «Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառումների շրջանակում երեկ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի այցելուների համերգային ծրագրով այցելուներին է ներկայացել ճանաչված Միրզոյան քառյակը` հայ և օտարազգի կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումներով: Այցելուները մեծ որգևորությամբ են ունընդրել համերգը:
Ավելի ուշ արդեն արգելոց-թանգարանի տարածքում աստղասերների համար միջոցառում է անցկացրել «Գուդրայք Ջոն» աստղասերների ՀԿ-ն: Ժամանակակից աստղադիտակների միջոցով այցելուները հետևել են լուսնի ու մոլորակների շարժին: «Գուդրայք Ջոն»-ի պատասխանատուները պատասխանել են հետաքրքրասերների հարցերին: