ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ` «ԳԱՌՆԻ» ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ` «ԳԱՌՆԻ» ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առիթով, «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում, շարժական ցուցավահանակների վրա ներկայացվել են մարզի ու Արևմտյան Հայաստանի նշանավոր պատմամշակութային  հուշարձանները, վիշապաքարերը, ժայռապատկերները:  200-ից ավելի լուսանկարներում  Կոտայքի մարզի Եղվարդի սուրբ Նշան եկեղեցին է, Թեժառույք վանական համալիրը, ամրոցները և այն:

 

Հաջորդ  ցուցավահանակը հայկական  լեռնաշխարհի  վիշապաքարերի մասին է: Ներկայացվել են Գեղարքունիքի, Արագածոտնի, Կոտայքի մարզերի,  ինչպես  նաև  Արևմտյան Հայաստանի  ու  Ջավախքի վիշապաքարերը, դրանց ընդհանուր բնութագրությունը:  Արգելոց-թանգարանի այցելուները առանձին  ցուցավահանակի վրա կարող են ծանոթանալ և  բովանդակալից  տեղեկություն ստանալ  Երկրորդ Աշխարհամարտի զոհերի  հիշատակը հավերժացնող  (ԵԱԶ)  ու Արևմտյան Հայաստանի ճարտարապետական  հուշարձանների,  մարզի  ժայռապատկերների,  սեպագիր արձանագրությունների, աշտարակների, Գառնի տաճարի, 6-7 դդ. եկեղեցիների պատմությանը:

Արգելոց-թանգարանի  և  ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության աշխատակիցների  ջանքերով բացված ցուցադրությունը ընդհանուր առմամբ  400-ից ավելի լուսանկարներ է ընդգրկում:

 

 

Հեղ. Մ. Ավանեսյան