ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ ԵՆ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐՈՎ ՈՒ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐՈՎ

ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ ԵՆ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐՈՎ ՈՒ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐՈՎ

2013-03-10T08:41:45+00:00 10/03/2013|Լրահոս|

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցում օրերս անցկացված CTS 2013 12-րդ միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին, որը կազմակերպել էր Ճամփորդական Գործակալների Հայկական Միության (AATA) և Ճամփորդական Գործակալների Ամերիկյան Միության (ASTA) հայաստանյան ներկայացուցչությունը, մասնակցել է նաեւ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը: Նպատակը շուկայում գործող զբոսաշրջային ընկերություններին ծանոթանալն էր, ինչպես նաեւ` հուշարձանները, արգելոց-թանգարաններում պահպանվող ու ցուցադրվող մշակութային ժառանգության մի հատվածը զբոսաշրջային ընկերություններին ներկայացնելը: Գաղտնիք չէ, որ Հայաստան այցելող զբոսաշրջիկներին նախ եւ առաջ հետաքրքրում է տվյալ երկրի մշակույթը, եւ այդ նկատառումով էլ զբոսաշրջային ընկերությունների հետ գործակցությունը բավական գրավիչ ու փոխշահավետ կարող է լինել: Ցուցահանդեսին ներկայացվել էին ՊՈԱԿ-ի կազմած ու հրատարակած «Անիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցական համալիրը» , «Անիի Մայր տաճարը» , «Մոմիկը» եւ այլ պատկերագրքեր, ինչպես նաեւ «Գլաձորի համալսարան» , «Արցախի հրաշալիքները» ֆիլմերը: Հայաստանում գործող զբոսաշրջային շուրջ 20 կազմակերպությունների կողմից հետաքրքրությունը ակնհայտ էր: Զբոսաշրջային ընկերությունները հետագա գործակցության ցանկություն են հայտնել: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել առանձին հանդիպումների մասին` համագործակցության շահավետ ուղիներ գտնելու համար:

Այլ առաջարկներ եւս եղել են: Մասնավորապես «Հայաստանի զբոսաշրջային տների ասոցիացիա» կազմակերպության նախագահ Նաիրա Խառատյանն առաջարկել է Լոռու մարզի Դսեղ գյուղում գտնվող Հովհաննես Թումանյանի տունը դարձնել արգելոց-թանգարան:

Տաղավարին մոտեցած մեկ այլ այցելու` Սամվել Ղազումյանը ներկայացրել է իր հոր սեփական տան տարածքում, անձնական միջոցներով ստեղծած թանգարանը: Դա գտնվում է Երեւանի նախկին բերդի տարածքում: Ս. Ղազումյանը ՊՈԱԿ-ի հետ գործակցության ցանկություն է հայտնել: Մի քաղաքացու կողմից էլ ՊՈԱԿ-ի հրատարակած բուկլետները գերմաներեն թարգմանելու եւ իրացնելու առաջարկ է ներկայացվել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ