ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻՆ ՄԱՍՆԱԿՑԵՑ ՆԱԵՎ ՊՈԱԿ-Ը

ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻՆ ՄԱՍՆԱԿՑԵՑ ՆԱԵՎ ՊՈԱԿ-Ը

2013-03-23T17:36:54+00:00 23/03/2013|Լրահոս|

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ մարտի 23-24-ը հայտարարված է համաքաղաքային շաբաթօրյակ: Երեւանը բոլորիս տունն է ու այն մաքուր պահելը յուրաքանչյուրի պարտականությունն է: Մայրաքաղաքը մաքուր ու գեղեցիկ տեսնելու նկատառումով էլ վաղ առավոտից մեկնարկել էին մաքրման աշխատանքներ: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառանություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները եւս մասնակցեցին շաբաթօրյակին: Նրանք մաքրեցին «Հաղթանակի կամուրջ», «Կարմիր կամուրջ» հուշարձանների տարածքները, ՊՈԱԿ-ի մերձակայքը:

Առջեւում ապրիլի 18-ն է` հուշարձանների պահպանության միջազգային օրը եւ ՊՈԱԿ-ն իր ծառայության աշխատակիցների, կամավորների, բուհերի ուսանողների, դպրոցականների ու զինծառայողների աջակցությամբ առավել ընդգրկուն նախաձեռնությամբ հանդես կգա: Այդ օրը նախանշված է մաքրման ու բարեկարգման աշխատանքներ իրականացնել 500-ից ավելի հուշարձանի տարածքում: