«ԸՆԴՀԱՏՎԱԾ ԱՂՈԹՔԻ ԲՐՈՆԶԵ ԱՐՁԱԳԱՆՔԸ»

«ԸՆԴՀԱՏՎԱԾ ԱՂՈԹՔԻ ԲՐՈՆԶԵ ԱՐՁԱԳԱՆՔԸ»

2022-07-12T11:19:35+00:00 01/07/2022|Լրահոս|

«Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը՝ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի հետ համատեղ, Ձեզ է ներկայացնում «Ընդհատված աղոթքի բրոնզե արձագանքը» խորագրով բացառիկ ցուցադրություն և համերգ, որը տեղի կունենա Հուլիսի 13-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում:

Ժամանակավոր ցուցադրությունը նվիրված է Գնդեվանքի վանական համալիրի կրթամշակութային, հոգևոր գործունեության, ժառանգության հանրահռչակմանը:

Կցուցադրվի 1981թ հայտնաբերված հավաքածուն` 43 միավոր առարկա:

Ցուցադրության ժամանակ կօգտագործվեն նաև միջնադարյան ձեռագրերում և այլ նյութերում առկա Գնդեվանքին առնչվող նյութերի, լուսանկարների, չափագրությունների կրկնօրինակները, ինչպես նաև ավանդազրույցներ, ոչ նյութական մշակույթի այլ տարրեր, որոնք կներկայացվեն ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմամբ:

Ցուցադրությանը կհաջորդի համերգային մասը՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի, <<Հովեր>> պետական կամերային երգչախմբի և դաշնակահար Հայկ Մելիքյանի մասնակցությամբ:

Դիրիժոր՝ Լյուք Բաղդասարյան  /Շվեցարիա/

Միջոցառումը տեղի կունենա՝  հուլիսի 13-ին

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում

Ցուցադրություն՝ ժ 19:30

Համերգ՝  ժ  20:30

Տոմսերի արժեքը՝  5000, 7000, 10000 դրամ:

Տոմսարկղ` (010) 58-60-46, (055) 30-40-30

Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 52-67-18