Վտանգված հուշարձանների մշտադիտարկումը Տավուշի մարզում

Վտանգված հուշարձանների մշտադիտարկումը Տավուշի մարզում

2022-09-19T17:03:06+00:00 19/09/2022|Լրահոս|

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Հուշարձանների պահպանության բաժնի աշխատակիցները սեպտեմբերի 8-9-ը Պատմական միջավայրի պահպանության (ՊՄՊ) Տավուշի մարզային ծառայության աշխատակիցների հետ  իրականացրել են Տավուշի մարզի մի շարք սահմանամերձ համայնքների՝ պահպանվածության առումով առավել վտանգված հուշարձանների մշտադիտարկման աշխատանքներ։

Համատեղ այցի ընթացքում ուսումնասիրվել է Այգեհովիտի Սրվեղի վանական համալիրի, Աճարկուտի Առաքելոց վանական համալիրի և «Սրանոցի» կամրջի, Բերդավանի Ղալինջաքար ամրոցի և Ս. Նշան եկեղեցու, Կողբի Մշկավանք վանական համալիրի վիճակը:

Այցի ընթացքում քննարկվել են հուշարձանների պահպանվածության բարելավմանն ուղղված հնարավոր տարբերակներ: