Մասնագիտական կողմնորոշման դասընթաց Երևանի N 51 հիմնական դպրոցում

Մասնագիտական կողմնորոշման դասընթաց Երևանի N 51 հիմնական դպրոցում

2023-03-30T11:34:32+00:00 30/03/2023|Լրահոս|

«Ընտրի՛ր քո բացառիկ մասնագիտությունը» նախաձեռնության շրջանակում «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանը մասնագիտական կողմնորոշման դասընթաց  է անցկացրել Երևանի Վարդգես Պետրոսյանի անվան N 51 հիմնական դպրոցում։

 

Հասմիկ Սիմոնյանը ներկայացրել է հնամարդաբանի մասնագիտությունը՝ դաշտային աշխատանքներից մինչև մաքրում ու վերականգնում։

Ներկայացվել է մարդաբանական նյութը, կմախքների սեռերի տարբերակման եղանակները, խոսվել է նաև ոսկորների ախտաբանական հատկանիշների մասին, որոնք փաստվում են մաքրման աշխատանքների ընթացքում։

Աշակերտներին հնարավորություն է տրվել շոշափել նյութը ստանալ հուզող հարցերի պատասխանները։