ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Հուշարձանների պահպանության բաժնի և ՊՄՊ Վայոց ձորի մարզային ծառայության աշխատակիցները մշտադիտարկման աշխատանքներ են իրականացրել Վայոց ձորի մարզի պահպանվածության առումով առավել վտանգված հուշարձանների տարածքներում։
Համատեղ այցի ընթացքում ուսումնասիրվել են հետևյալ հուշարձանները.
- Հերհերի վանական համալիր Ս․ Սիոն, եկեղեցի Ս․ Գևորգ (Չիքի վանք)
- Կարմրաշենի որմնափակ խաչքար
- Գնդեվազի Սբ․ Աստվածածին որմնանկարներով եկեղեցի
- Եղեգիսի Օրբելյանների տոհմական տապանատուն, Հոստունի եկեղեցի,
եկեղեցի Ս․ Ստեփանոս (Զորաց), վանական համալիր Արատեսի վանք
- Արտաբույնքի վանական համալիր Ցախաց քար
- Սելիմի քարավանատուն
- Հորսի Իշխան Չեսար Օրբելյանի ապարանք
- վանական համալիր Շատիվանք
- Ագարակաձորի Դադալի կամուրջ
- Գլաձորի եկեղեցի Սբ․ Հրեշտակապետաց
Ուսումնասիրվել են հուշարձանների պահպանվածության վիճակները, վնասված և փլուզման ենթակա հատվածները, քննարկվել են հուշարձանների վիճակի բարելավմանն ուղղված հնարավոր տարբերակները: