Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված՝ ՊՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայությունը համագործակցելով մարզի կրթօջախների հետ անցկացրել է բաց դաս – միջոցառումներ Սարուխան, Ծաղկաշեն, Խաչաղբյուր, Ծովինար բնակավայրերի դպրոցներում։
Իրականացվել են մաքրման աշխատանքներ հուշարձանների տարածքներում։
Ապրիլի 11-ին Գավառի տարածաշրջանի Սարուխան գյուղի Սուրեն Մակարյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում կազմակերպվել է բաց դաս «Տարածաշրջանի հուշարձանները» թեմայով:
Աշակերտներին ներկայացվել են՝ մարզի հուշարձանները, դրանց պատմությունը, հուշարձանների պահպանության կարևորությունը։
Ապրիլի 14-ին «Տարածաշրջանի հուշարձանները» թեմայով բաց դաս է անցկացվել Գավառի տարածաշրջանի Ծաղկաշեն գյուղի միջնակարգ դպրոցում։
Նույն օրը մեկ այլ միջոցառում էլ անցկացվել է Վարդենիսի տարածաշրջանի Խաչաղբյուր գյուղի Կարինե Գևորգյանի անվան միջնակարգ դպրոցում։
Աշակերտների համար կազմակերպվել է ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների լուսանկարների ցուցադրություն պատկերաշարով:
Ապրիլի 15-ին Մարտունու տարածաշրջանի Ծովինար գյուղի Ա. Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտների ջանքերովով կազմակերպվել է Ծովինար գյուղի հուշարձանների տարածքների մաքրման աշխատանքներ:
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված միջոցառումները կրում են շարունակական բնույթ։