Գործակցության հուշագիր

Գործակցության հուշագիր

2024-03-12T17:12:24+00:00 12/03/2024|Լրահոս, Հրապարակումներ|

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը և ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը համագործակցության հուշագիր են կնքել։

 

Կարևորելով համատեղ լրացուցիչ կրթական և գիտահետազոտական ծրագրերի, նախագծերի իրականացման անհրաժեշտությունը, գիտակցելով կրթության, գիտության և մշակույթի հիմնախնդիրների զարգացման անհրաժեշտությունը, կողմերը կզարգացնեն փոխշահավետ հարաբերություններ՝ մի շարք ոլորտներում ծավալելով ակտիվ գործունեություն։

Կստեղծվեն ուսումնական և ուսումնամեթոդական լաբորատորիաններ, կիրականացվի «Պատմամշակութային ժառանգության պահպանման, ուսումնասիրման, հանրահռչակման և զարգացման» գիտակրթական ծրագրերով ուսանողների մասնագիտական վերապատրաստում, կկազմակերպվեն ուսումնական պրակտիկաներ։

Հուշագրով նախատեսվում է մասնակցություն արգելոց-թանգարանների պատմամշակութային ժառագության օբյեկտների գիտակրթական հետազոտություններին, Հայաստանի պատմամշակութային արժեքների որոնման, թանգարանային առարկաների, հավաքածուների գործընթացներին, հավաքածուների հաշվառման և դրանց էլեկտրոնային տվյալների շտեմարանի ստեղծման աշխատանքներին։

Հուշագրի համաձայն՝ համատեղ կկազմակերպվեն պատմամշակութային հուշարձանների պահպանության, օգտագործման և հանրահռչակման խնդիրներին նվիրված հանրապետական և միջազգային գիտաժողովներ, գիտակրթական սեմինարներ, կլոր սեղաններ և խորհրդակցություններ, իսկ որոշ կրթական ծրագրերի դեպքում ՀՊՄՀ-ն հաջողությամբ ավարտած ուսանողները կհամալրեն կազմակերպության աշխատակիցների շարքերը։