Հնավայրից-թանգարան․ վերականգնողի մասնագիտությունը  Ա․ Հովհաննիսյանի անվան թիվ 194 դպրոցում

Հնավայրից-թանգարան․ վերականգնողի մասնագիտությունը  Ա․ Հովհաննիսյանի անվան թիվ 194 դպրոցում

2024-11-14T10:13:05+00:00 14/11/2024|Երեվան, Լրահոս, Հրապարակումներ|

Լուսանկարում 8-րդ դասարանի աշակերտներն են․ Մասնագիտական կողմնորոշման թեման այնքան է դուր եկել, որ դասամիջոցի  զանգն անտեսելով շարունակում են տեղեկություն ստանալ վերականգնող մասնագետից։

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը շարունակում է մասնագիտական կողմնորոշում առարկայի շրջանակում կրթական ծրագրեր իրականացնել։ Թեման՝  «Ընտրի՛ր քո բացառիկ» մասանգիտությունը խորագրով  է, հասցեն՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանի  Արմեն Հովհաննիսյանի անվան թիվ 194 հիմնական դպրոցը։

 

Ո՞վ է վերականգնողը,  ի՞նչ ճանապարհ է անցնում թանգարանային առարկան՝ հնավայրից մինչև ցուցասրահ հասնելը, ինչպե՞ս են վերականգնվում առարկաները՝ աշակերտներին ներկայացրել է  հնագետ, վերականգնող Աստղիկ Սիմոնյանը։

Դպրոցի աշակերտները ծանոթացել են առարկաների վերականգմանը՝ բեկորային վիճակից մինչև ամբողջովին վերականգնված թանգարանային վիճակ։

 

Մասնագիտական կողմնորոշման դասերը շարունակական են, հաջորդը կարող է լինել հենց ձեր կրթօջախը։

Առաջարկների համար կարող եք զանգահարել  ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ։

Հեռախոս՝  +374 (10) 58-74-25։