ՄԱՍՆԱԿԻ ՓԼՈՒԶՎԵԼ Է ՍՐԲ. ՍՏԵՓԱՆՈՍ ԵԿԵՂԵՑԻՆ

ՄԱՍՆԱԿԻ ՓԼՈՒԶՎԵԼ Է ՍՐԲ. ՍՏԵՓԱՆՈՍ ԵԿԵՂԵՑԻՆ

2013-07-16T15:22:52+00:00 16/07/2013|Լրահոս|

Հուլիսի 14-ին մասնակի փլուզվել է Սյունիքի մարզի Արևիս համայնքի վարչական տարածքում գտնվող, հանրապետական նշանակության, պետական սեփականություն հանդիսացող, Թանահատի վանքի Սրբ. Ստեփանոս եկեղեցին /պետ. ցուցիչ` 8.19.2.1/: Փլուզվել է հարավային մուտքից վերև գտնվող հատվածը` մինչև մուտքի ճակատկալ քարը: Պատճառը` հուլիսին տեղացած հորդառատ անձրևներն են եղել: Սրբ. Ստեփանոս եկեղեցին, որը կառուցվել էր 5-րդ դարում, մարզային ծառայության կողմից ներառված է եղել առավել վտանգված հուշարձանների ցուցակում: