Հայաստանի պատմամշակութային ժառանգության` շուրջ 25. 000 հուշարձանի պահպանության ու հանրահռչակման դերը վերապահված է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին: Հայկական ճարտարապետության անժխտելի գեղեցկությամբ ամեն օր հիանալու առիթ են ունենում նաեւ զբոսաշրջիկները, ովքեր գնահատականներ են հնչեցնում այդ առիթով: Փաստը որքան հաճելի, նույնքան էլ` պարտավորեցնող է:
Զբոսաշրջային միջազգային օրվա առիթով, զբոսաշրջության բնագավառում ներդրած ավանդի համար ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի 26.09.2013 թ. հրամանով «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլ. Պողոսյանը խրախուսվել է նախարարի շնորհակալագրով: