ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ՄՐՑՈՒՅԹ` «ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԹԵՄԱՅՈՎ

ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ՄՐՑՈՒՅԹ` «ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԹԵՄԱՅՈՎ

Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային օրվա խորհուրդը կյանքի էին կոչել նաեւ Վայոց ձորի մարզում: «Արփի» բնապատմական արգելոցի աշխատակիցները, Արենիի միջնակարգ դպրոցի մանկավարժների եւ աշակերտների մասնակցությամբ բարեկարգման ու մաքրման աշխատանքներ են իրականացրել մարզի հուշարձանների տարածքներում: Բնապատմական արգելոցի վարիչ Շաքե Ղարախանյանն աշակերտներին ներկայացրել է միջոցառման նշանակությունը, նպատակը, հուշարձանների պահպանման կարևորությունը:

Արենիի դպրոցի աշակերտները մասնակցել են նաեւ «Վայոց ձորի պատմամշակութային ժառանգությունը» թեմայով ինտելեկտուալ մրցույթին: «Մեդիկուս», «Նեո» , «Արծիվներ» թիմերը ներկայացրել են իրենց գիտելիքները Վայոց ձորի եկեղեցիների, վանական համալիրների հետ կապված ավանդապատումների մասին: Դպրոցականներին հարցեր են առաջադրվել նաեւ եկեղեցիների, պատմական հուշարձանների կառուցման վերաբերյալ: Մրցույթում հաղթող է ճանաչվել 6-րդ դասարանի «Արծիվներ» թիմը: Աշակերտները պարգևատրվել են պատվոգրերով: