ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏՈՒՆ
Արարատի մարզ
գ. Վերին Արտաշատ
պետ. ցուցիչ` 3.91.6
Գտնվում է գյուղի կենտրոնում: Կառուցվել է 1957 թ., Հայկական ԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Գևորգ Թամանյանի նախագծով: Վարդագույն տուֆով կառուցված՝ մշակույթի տունը առանձնանում է իր ինքնատիպ հորինվածքով: Երկհարկ շինություն է՝ երեք քանդակազարդ մուտքերով: Զույգ կիսասյուներով և կամարաշարով մշակված Ճակատի ամբողջ երկարությամբ, երկու շարքով տեղադրված են մեծաչափ պատուհաններ: Կամարաշարի վերևում կա ավելի փոքր, շրջանաձև պատուհանների մի շարք: Երկրորդ հարկում տեղակայված է 460 տեղանոց դահլիճը:
Մշակույթի տունը 2010 թ. ենթարկվել է մասնակի նորոգումների:
Հիմնական գրականություն
Մնացականյան Ս., Հայաստանի գյուղական բնակավայրերի ճարտարապետությունը, Երևան, 1956: