ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՊՄՊ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՊՄՊ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ

2018-03-29T15:53:12+00:00 13/02/2015|Արագածոտն, Լրահոս|

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կառուցվածքային բաժինների և մարզային ծառայությունների ղեկավարների մասնակցությամբ, ս.թ. հունվարի 16-ին կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում հանձնարարվել էր տարեկան աշխատանքային պլանում ներառել ցեղասպանության 100-րդ տարելիցին և Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներ:
Ի կատարումն տնօրինության հանձնարարականի, ս. թ. փետրվարի 13-ին, ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայությունում անցկացվել է խորհրդակցություն` մարզային ծառայության պետի, տեղակալների, գիտաշխատողի, հուշարձանի պահապանների և համայնքների ղեկավարների ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկվել են ցեղասպանության 100-րդ տարելիցի ու Հայրենական Մեծ պատերազմի 70-ամյակի տարեդարձի միջոցառումներին առնչվող հարցեր:

Ներկայացվել է նաև ՊՄՊ մարզային ծառայության 2015 թ. աշխատանքային ծրագրի լրամշակված տարբերակը և Արագածոտնի մարզի հուշարձանի պահապանների` պահպանության գոտիների վերադասավորման նոր ձևաչափը: Ցուցումներ են տրվել գրանցամատյաններում գրառումները պատշաճ կատարելու համար: Քննարկվել են նաև համայնքների կադաստրային քարտեզներում պատմամշակութային հողերի և համայնքների հաշվեկշիռներում առկա հուշարձաններին առնչվող խնդիրները: