ԱՐԱՐԱՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Հ. ՀԱՅԿՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՏԱՐԱԾՔԻ ՄԱՔՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ

ԱՐԱՐԱՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Հ. ՀԱՅԿՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՏԱՐԱԾՔԻ ՄԱՔՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ

2016-10-12T15:07:57+00:00 19/04/2015|Լրահոս|

Արարատի մարզի 26 համայնքներում ՏԻ մարմինների 70-ից ավելի աշխատակիցների, 180 ժամկետային զինծառայողների, 20-ից ավելի սպաների, հանրակրթական դպրոցների 450 աշակերտների, նաև շարքային քաղաքացիների ակտիվ մասնակցությամբ, սանիտարական մաքրման ու բարեկարգման աշխատանքներ են ընթացել:

Ապրիլի 23-ին Արարատ քաղաքի այգում կտեղադրվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող: Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանի, քաղաքապետարանի աշխատակազմի ակտիվ մասնակցությամբ, բարեկարգվել ու մաքրվել է այգին, Երկրորդ աշխարհամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը /այգու տարածքում է գտնվում/:

Վեդիում ևս մաքրման աշխատանքներն ընթացել են ՏԻ մարմինների ակտիվ մասնակցությամբ` փոխքաղաքապետ Ա. Սարոյանի գլխավորությամբ: Մաքրվել է ԵԱԶ հուշարձանը, խաչքարը, հարակից տարածքները: Կազմակերպված ծառատունկին մասնակցել են նաև արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկների կանայք:

Ապրիլի 22-ին Նոր Խարբերդի Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի տարածքում բաց դաս է նախանշված, որի ավարտին դպրոցականները կմաքրեն հուշարձանի տարածքը: