ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԵՆ ԱՆՑԿԱՑՎԵԼ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԵՆ ԱՆՑԿԱՑՎԵԼ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

2015-04-29T10:13:06+00:00 27/04/2015|Լրահոս|

Գեղարքունիքի ՊՄՊ մարզային ծառայության նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Մարտունի քաղաքի պետական բժշկական քոլեջում: Մոմավառությամբ մեկնարկած ցերեկույթի ընթացքում հնչել են Սևակի, Սիամանթոյի, Գ.Էմինի, Շիրազի ստեղծագործությունները, հայրենասիրական երգեր: Ոգեկոչման միջոցառումն ավարտվել է ցեղասպանությունը դատապարտելու կոչով, ապա քոլեջի ուսանողները, մանկավարժները Գեղարքունիքի ՊՄՊ մարզային ծառայության աշխատակիցների հետ երթով շարժվել են դեպի Մարտունի քաղաքի եկեղեցի, որի բակում բացվել և օծվել է Մեծ Եղեռնի նահատակների հիշատակը հավերժացնող հուշարձան:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել նաև Վարդենիսի, Սևանի, Գավառի, Ճամբարակի, Ծովինարի միջնակարգ և ավագ դպրոցներում: