ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ԵՎ ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ԵՎ ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏ

2015-05-11T13:26:56+00:00 08/05/2015|Լրահոս|

Կոտայքի ՊՄՊ մարզային ծառայությունը Չարենցավանի պետական քոլեջի տնօրինության հետ համատեղ, Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին ընդառաջ, նախաձեռնել է «Մեր պապերի սխրանքը» խորագրով հանդիպում` Երկրորդ Աշխարհամարտի երեք վետերանների և Շուշիի ազատագրման հինգ մասնակիցների հետ:

Հանդիպման ընթացքում ՊՄՊ մարզային ծառայության պետի տեղակալ Սլ. Սարգսյանը և տարածքային զինկոմիսարիատի ժ/պ պարոն Հ. Մարտիրոսյանը հանդես են եկել «Հայերի մասնակցությունը Երկրորդ Համաշխարհային պատերազմին» թեմայով զեկուցումով:

Ներկաների առաջ իրենց հիշողություններով անկեղծացել են Չարենցավանի տարածքի վետերանների խորհրդի նախագահն ու Շուշիի ազատագրման մասնակիցները: Միջոցառումը եզրափակել են քոլեջի ուսանողները` հայրենասիրական ասմունքներով և պատերազմական տարիների երգերով, ինչը մեծ ոգևորություն է առաջացրել դահլիճում: