ՀԱՂԹԱՆԱԿԻ 70 ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ ՄԵԾԱՐԵԼ ԵՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆԻՆ

ՀԱՂԹԱՆԱԿԻ 70 ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ ՄԵԾԱՐԵԼ ԵՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆԻՆ

2015-05-13T11:57:23+00:00 11/05/2015|Լրահոս|

Վայոց Ձորի ՊՄՊ մարզային ծառայության և Բարձրունու համայնքապետարանի նախաձեռնությամբ, գյուղի դպրոցում անցկացվել է տոնական միջոցառում` նվիրված Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին: Միջոցառմանը ներկա են եղել դպրոցականներ, ժամկետային զինծառայողներ, գյուղի բնակիչներ և նրանց կողքին ապրող միակ վերտերան Նապոլեոն Աբգարյանը:

Դպրոցի տնօրենի բացման խոսքին հաջորդել է պատմության ուսուցչուհու` Հայրենական Մեծ պատերազմում հայերի, մասնավորապես Բարձրունի գյուղի մասնակիցների անցած հերոսական ուղուն վերաբերող պատմական հակիրճ ակնարկը: Կազմակերպիչները հիշել են միջոցառմանը ներկա վետերանի` Ն. Աբգարյանի անցած հերոսական ուղին և դրվատանքի խոսքեր հղել նրան: ՊՄՊ մարզային ծառայության պետի տեղակալ Համլետ Եղիազարյանն իր ելույթում շնորհակալություն է հայտնել կրթօջախի մանկավարժական կոլեկտիվին ու դպոցականներին` համայնքի հուշարձանները բարեկարգ և մաքուր պահելու համար: Նա հատուկ շնոհակալություն է հայտնել նաև զինվորներին, որոնք անձնավիրաբար ծառայում են հայրենիքին: Հայրենասիրության թեման շարունակել է նաև N զորամասի ներկայացուցիչը: Միջոցառումն ամբողջացել է դպրոցակնների հայերնասիրական ելույթներով:

Այնուհետև հավաքվածները ծաղիկներ են խոնարհել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանին: