ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԵՌԱՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԵՆ ԱՆՑԿԱՑՎԵԼ

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԵՌԱՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԵՆ ԱՆՑԿԱՑՎԵԼ

2015-05-12T16:41:46+00:00 12/05/2015|Լրահոս|

Մայիսյան եռատոնի առիթով Կոտայքի մարզի համայնքներում գտնվող Երկրորդ աշխարհամարտում զոհվածների և Արցախյան պատերազմի նահատակների հուշարձանների տարածքներում անցկացվել են բազմաթիվ տոնական միջոցառումներ: Կոտայքի ՊՄՊ մարզային ծառայության աշխատակիցների նախաձեռնությամբ, Հայրենական մեծ պատերազմի վետերանների, Շուշիի ազատագրման մասնակիցների հետ հանդիպումներ են կայացել նաև դպրոցներում: Այդ ընթացքում վետերաններն ու ազատամարտիկները հիշել են իրենց մարտական ճանապարհը, յուրովի արժևորել պատերազմի դաշտում ընկած քաջերի՝ կյանքի գնով նվաճած հաղթանակը: Իսկ դպրոցականները ներկաներին ոգևորել են իրենց ասմունքներով, հայրենասիրական երգերով ու պարերով: