«ՊԱՏՐԻՄՈՆԻՏՈ 2015» ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ԿԱՄԱՎՈՐՆԵՐՆ ԱՄՓՈՓԵՑԻՆ ԻՐԵՆՑ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

«ՊԱՏՐԻՄՈՆԻՏՈ 2015» ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ԿԱՄԱՎՈՐՆԵՐՆ ԱՄՓՈՓԵՑԻՆ ԻՐԵՆՑ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

2015-08-10T12:29:39+00:00 10/08/2015|Լրահոս|

Եվրոպական երկրներից Հայաստան ժամանած և «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում գործող ճամբար-կայանատեղիում հանգրվանած 15 կամավորներն այսօր ամփոփել են կրթամշակութային միջոցառումներին իրենց մասնակցությունը, տեսարժան վայրեր այցելությունները, հանգիստը: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մշակութային արժեքների և հավաքածուների կառավարման, զարգացման և մարքեթինգի բաժնի կողմից կազմված «Աշխատանքների ընթացք» և «Ժամանց, մշակութային ծրագրեր» սլայդների միջոցով, կամավորները խոսել են նաև իրականացրած բարեկարգման աշխատանքների մասին, կիսվել տպավորություններով ու կրկին Հայաստան այցելելու ցանկություն հայտնել:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Պատրիմոնիտո 2015» ծրագրի շրջանակում Իտալիայից, Կորեայից, Իսպանիայից, Թուրքիայից, Ռուսաստանից, Բելգիայից, Չեխիայից, Գերմանիայից ժամանած կամավորներն այսօր կմեկնեն Հայաստանից` իրենց հետ տանելով վառ հիշողություններ: