(Հայերեն) «ԱՐՋԵՐԻ ՔԱՐԱՆՁԱՎ»-Ը ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՎԱՅՐ ԿԴԱՌՆԱ

(Հայերեն) «ԱՐՋԵՐԻ ՔԱՐԱՆՁԱՎ»-Ը ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՎԱՅՐ ԿԴԱՌՆԱ

2018-03-29T16:00:45+00:00 03/08/2012|Vayots Dzor|

Էլ կայքերում եւ սոցիալական ցանցներում օրերս նոր հայտարարություններ եղան, թե մի խումբ մարդիկ մտել են Վայոց Ձորի մարզում գտնվող «Արջերի քարանձավ» ու վնասել սենյակների սալիկները։ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի «Արփի» բնապատմական արգելոցի վարիչ Ավետ Հայրապետյանը, «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանի վարիչ Բորիս Քոչարյանն, ինչպես նաեւ Գնիշիկի գյուղապետարանի պատասխանատու ներկայացուցիչը հուլիսի 21-ին եղել են քարանձավում։ Նրանք արձանագրել են, որ քարանձավի դուռը փակ է, քարանձավի ներսի առաջին դահլիճում կոտրած կամ տեղաշարժված նոր ստալագմիդներ չեն հայտնաբերվել։ Քարանձավի ներսում հատակի վրա որեւէ՝ ոտնահատեք եւս չի հայտնաբերվել։ Ի դեպ, քարանձավի մուտքի ճաղերը եւ շրջակայքը ծածկված է եղել սարդոստայնի ցանցով։ Ա.Հայրապետյանը, Բ.Քոչարյանը զրուցել են նաեւ Մոզրով համայնքի /քարանձավը գտնվում է այդ համայնքի տարածքում/ բնակիչների հետ, ովքեր հաստատել են, որ վերջին հինգ ամիսների ընթացքում որեւէ այցելու չեն տեսել։
Հետեւաբար հայտարարությունները, թե «Արջերի քարանձավ» մարդիկ են մուտք գործել ու սալիկներ ջարդել՝ կեղծ են ու շինծու։
«Չենք լռելու»-ի սուտ հայտարարություններն անպատասխան չեն մնալու։ Ավելին, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը եւս չի լռելու, մանավանդ, որ սա առաջին դեպքը չէ եւ կդիմի դատախազություն՝ հայտարարությանն օրինական ընթացք տալու համար»։
Նշենք, որ այցելության առիթով կազմվել է արձնագրություն, որը ստորագրել են «Արփի բնապատմական արգելոցի վարիչ Ավետ Հայրապետյանը, «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանի վարիչ Բորիս Քոչարյանը, Գնիշիկի գյուղապետ Մեսրոպ Մելքոնյանը։