ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ «ԵՎՐՈՊԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՕՐԵՐ»-ԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ «ԵՎՐՈՊԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՕՐԵՐ»-ԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

2018-03-29T15:59:55+00:00 23/09/2016|Սյունիք, Լրահոս|

Այս տարի «Եվրոպական ժառան¬գության օրեր» ծրագիրը նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության 25 ամյակին: Ս. թ. սեպտեմբերի 24-25-ը Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կանցկացվի «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագիրը` «Ժառանգությունը և համայնքները» խորագրի ներքո:

«Եվրոպական ժառան¬գության օրեր» ծրագրի շրջանակում` «Ժառանգված անկախություն-25» խորագրի ներքո «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Սյունիքի մարզային ծառայությունը Մեղրիի թիվ 1 միջնակարգ դպրոցում կազմակերպել է հուշարձանների լուսանկարների ժամանակավոր ցուցադրություն:

Մինչ ցուցադրության բացումը՝ մ/ծ պետի տեղակալ Նաիրա Հայրապետյանը 10, 11 և 12-րդ դասարանների աշակերտների համար հանդես է եկել զեկուցումով՝ «Եվրոպական մշակութային համաձայնագիրը», «ՀՀ մշակութապահպան քաղաքականությունը ՀՀ անկախության տարիներին» թեմայով:

Ն. Հայրապետյանը դպրոցականներին բովանդակալից տեղեկույթ է ներկայացրել նաև Հայաստանի Հանրապետության ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության, ձեռքբերումների մասին: Այնուհետև կազմակերպվել է հայոց պետականությանը նվիրված վիկտորինա-մրցույթ:

Դպրոցի տնօրինությունը առավել ակտիվ աշակերտներին Հայաստանի պատմության քարտեզագիրք է նվիրել: