«ԳԱՌՆԻ» ԵՎ «ԼՈՌԻ ԲԵՐԴ» ԱՐԳԵԼՈՑՆԵՐՈՒՄ ԿՆՇՎԻ ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋԸ

«ԳԱՌՆԻ» ԵՎ «ԼՈՌԻ ԲԵՐԴ» ԱՐԳԵԼՈՑՆԵՐՈՒՄ ԿՆՇՎԻ ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋԸ

Փետրվարի 13-ին,  ժամը  17:00-ին,  «Գառնի»  պատմամշակութային  արգելոց-թանգարանում  և  «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցում  կնշվի  Հայ Առաքելական  եկեղեցու  տերունական  տոներից   մեկը` Տյառնընդառաջը:

«Գառնի» արգելոց-թանգարանում նախանշված միջոցառումը կմեկնարկի Գառնի համայնքի Սուրբ Խաչ  եկեղեցուց: Մասնակիցները եկեղեցու կանթեղներից  վերցված  կրակով ու  ազգային երգ-երաժշտության ուղեկցությամբ կշարժվեն արգելոց-թանգարան, որտեղ միջոցառման համար առանձնացված հատուկ  վայրում  կվառվի  Տյառընդառաջի խարույկը:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության  ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցում ևս միջոցառումը կսկսվի ժամը 17։00-ին։ Խարույկը կվառվի  արգելոցի տարածքում՝ հատուկ առաձնացված վայրում։

Կատարումներով  հանդես կգան ավանդական երգի-պարի ճանաչված համույթները։

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում և «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցում նախանշված միջոցառման նպատակը՝ ազգային, ավանդական տոները պահպանելով, հուշարձանը ժողովրդին ավելի մոտեցնելն ու մշակութային ժառանգության նկատմամբ հոգատար վերաբերմունք ձևավորելն է։

Մուտքը՝ պատմամշակութային արգելոց և արգելոց-թանգարան այցելության  համար  նախատեսված տոմսերով։