«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ ծառայությունների աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Հայկ Դանիելյանը աշխատանքային այցով Լոռու մարզում էր։
Պատմական միջավայրի պահպանության (ՊՄՊ) Լոռու մարզային ծառայության պետի և աշխատակիցների հետ միասին շրջել են մարզի հուշարձանների տարածքներում, արձանագրել առկա խնդիրները:
Համատեղ այցի ընթացքում մասնավորապես ուսումնասիրվել են.
Սանահին, Հաղպատ վանական համալիրները և Հաղպատավանքից դեպի արևելք՝ Կուսանաց անապատ վանքը։
Այցի ընթացքում քննարկվել են հուշարձանների պահպանվածության բարելավմանն ուղղված հնարավոր տարբերակները:
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրինությունը կշարունակի մշտադիտարկման աշխատանքներ իրականացնել մարզերում։