Նկարում Հաղպատի վանական համալիրի Սուրբ Գրիգոր եկեղեցին է` կառուցված 1025 թ-ին:
Այն ներքուստ խաչաձև, արտաքուստ` ուղղանկյուն կառույց է, չորս անկյուններում ավանդատներով:
1988 թվականի երկրաշարժի հետևանքով եկեղեցու արևելյան պատի հնամենի քարերից մեկը թեքվել էր, տարիներ շարունակ վերականգնման հանարավորություն չէր եղել: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի, ՊՄՊ Լոռու մարզային ծառայության և Հաղպատ բնակավայրի վարչական ղեկավարի ու բնակիչների համատեղ ջանքերով ուղղվել և ամրացվել է պատից տեղաշարժված քարը: