Ազգային երգ ու պարով, հայրենասիրական ոգով ողողված էր «Դաշտադեմ ամրոց» պատմամշակութային արգելոցը:
«Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Դաշտադեմ ամրոց» պատմամշակութային արգելոցում առաջին անգամ անցկացվեց իր տեսակի մեջ եզակի «Զարկ ֆեսթ» փառատոնը:
Հայաստանի Հանրապետության այն մարզերում, որտեղ կան պատմամշակութային բերդեր, ամրոցներ, որոնք ավելի քիչ են հայտնի, սակայն պատմականորեն մեծ արժեք են ներկայացնում և կարիք ունեն հանրահչռակման, այսուհետ ամեն տարի ներկայացվելու է ազգայինը արժևորող «Զարկ ֆեստ» փառատոնի շրջանակներում:
Ինչու էր հենց առաջինը ընտրվել այս ամրոցը մանրամասնում է նախագծի ռեժիսորը.
Արամ Սուքիասյան «Զարկ ֆեստ» փառատոնի ռեժիսոր
Նմանօրինակ միջոցառումներով անդրադառնում ենք տվյալ մարզի արժեքներին, բանահյուսությանը, ռազմի գործիչներին, մշակույթի անվանի գործիչներին, որոնց տվել է այս դեպքում Արագածոտնի մարզը, որոնք մեզ համար ազգային արժեքներ են:
Ոչ բոլոր բերդապարիսպների մոտ է հնարավոր նմանօրինակ միջոցառումներ իրականացնել: Առաջինը տեղանքի առումով շատ հարմար է, նաև հաշվի է առնվել մարզի պատմականությունը բերդերի թագավորանիստ լինելու հանգամանքը:
Փառատոնը հաջորդ տարի կանցկացվի Հանրապետության մեկ այլ մարզում: