«Աղջկա բերդ» ամրոց (մոտ XIII դ․)

«Աղջկա բերդ» ամրոց (մոտ XIII դ․)

«Աղջկա բերդ» ամրոցը կառուցվել է հավանաբար XIII դ.: Ամրոցում պահպանվել են բնակելի և տնտեսական նշանակության շինությունների, խաչաձև հատակագծով եկեղեցու և ջրամբարի ավերակները: Ամրոցի ջրամատակարարումն իրականացվել է կավե խողովակներով՝ նախապես լցվելով փոքրիկ ավազանի մեջ, ապա մեծ ջրամբարը: Պարիսպները և շինությունները կառուցված են կապտավուն բազալտով, իրար միացված կրաշաղախով:

Պահպանվել է մի ավանդազրույց ամրոցի և Աղստևի կիրճում գտնվող ավերակ բաղնիքի մասին: Ըստ ավանդության՝ «Աղջկա բերդ»-ի տիրուհին մի գեղեցիկ օրիորդ էր, ով մերժում էր ամուսնության բոլոր առաջարները: Մանթաշ անունով մի իշխան՝ գրավելու համար «Աղջկա բերդ»-ը և ուժով հարկադրելու իշխանուհուն ամուսնության, մոտակա բարձունքին, ամրոց է կառուցում: Մանթաշի բոլոր փորձերը՝ գրավելու «Աղջկա բերդ»-ը, ի վերջո, ավարտվում են պարտությամբ: Իշխանուհին մեծահոգի է գտնվում իշխանի նկատմամբ, և նրանք պայմանավորվում են, որ յուրաքանչյուրը մնա իր ամրոցում, բայց ի նշան բարեկամության, Աղստև գետի ափին կառուցում են բաղնիք, որպես իրենց ժամադրության վայրը։

 

Գրականություն

  1. Էլլարյան Ի. 1968, Աղստևի հովտի բնությունը և պատմական հուշարջանները, Երևան, «Հայաստան» հրատ․, էջ 39-40:
  2. Էլարյան Ի․1980, Աղստևի հովտի պատմության և կուլտուրայի հուշարձանները, Երևան, «Հայաստան» հրատ․, էջ 39-40։
  3. Սիմոնյան Ռ. 2010, Կայան ամրոցի տեղադրությունը, Էջմիածին, Է., էջ 99-103:
  4. «Մեղու Հայաստանի» լրագիր, № 31, 1874 թ.:
  5. Բարխուտարեանց Մ. 1895, Արցախ, Բագու, տպ. «Արօր», էջ 393-394:
  6. Kiesling B. 1999, “Rediscovering Armenia”, Yerevan, p 56-57, 60.

 

 

 

 

 

 

Նորություններ