Հին գրքերը նորոգվում են

Հին գրքերը նորոգվում են

2024-07-02T14:52:54+00:00 02/07/2024|Լրահոս, Հրապարակումներ|

Հովհաննավանքը և նրա արձանագրությունները, Թորոս Թորամանյան «Հայկական ճարտարապետություն», 1982 թ․ հրատարակության ռուս-հայերեն հաստափոր բառարան և այսպես  36 անուն գրականություն 2024 թ. 1-ին կիսամյակում նորոգվել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ի գրադարանում։

 

Արժեքավոր գրադարանը սպասարկում,  յուրաքանչյուր գրքի մասին հոգ է տանում ավելի քան 41 տարի  գործին նվիրած գրադարանավար Ծաղիկ Համբարձումյանը։ Հերթով դարակաշարից հանում, առանձնացնում է նորոգման կարիք ունեցողները և ամրացնում։

 Ծաղիկ Համբարձումյան «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գրադարանավար

Ամեն օր եմ հետևում գրադարանի յուրաքանչյուր միավորի, այ օրինակ տեսեք Երվանդ Շահազիզի «Հին Յերեվանը» 1981 թ հրատարակությունը երկրոդ անգամ պետք է նորոգեմ, չնայած այդ գրքի ավելի նոր հրատարակությունն էլ ունենք, բայց ափսոսում եմ, ուզում եմ պահպանել, որ նպատակին ծառայի։ Սա իմ աշխատանքի մի մասն է, որը հաճույքով եմ անում։

  

Առաջին կիսամյակի ընթացքում ծառայության գրադարանում  նորոգվել է 36, սպասարկվել՝ 537 անուն գրականություն:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հարուստ գրադարանից կարող են օգտվել ոչ միայն ծառայության աշխատակիցները և ոլորտի մասնագետները, այլև բոլոր ցանկացողները։