«Նոր կյանք խաչքարերին» ծրագրի շրջանակում Արտավան բնակավայրի Մարաթուզ գյուղատեղիում գտնվող գերեզմանոցում ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Պատմական միջավայրի պահպանության Վայոց ձորի մարզային ծառայության աշխատակիցները կանգնեցրել են ընկած կամ կիսագետնաթաղ 6 խաչքար։
Ընկած խաչքարերը կանգնեցվել են նույն տեղում, թվագրվում են 11-14-րդ դդ․։